Քիչ առաջ ոստիկանության զորքերը մտան Էջմիածին քաղաք։ Երկու ավտոբուս է բերվել Էջմիածին, որոնք, ըստ երևույթին, սպասում են հրահանգի։ Մայր Աթոռի բակում իրավիճակը գերլարված է։ Հավաքված քաղաքացիները թույլ չտվեցին իրավապահներին իրենց հետ տանել Շիրակի թեմի առաջնորդ Միքայել Սրբազանին։ Այստեղ են ժամանել նաև կարմիրբերետավորները։ Մայր Աթոռի մոտ հավաքված քաղաքացիները կոչ են անում բոլոր հայերին հավաքվել Մայր Աթոռի բակում և կանգնել ի պաշտպանություն Եկեղեցու։               
 

«Ինտելեկտուալ շարժումը պետք է դառնա մշակույթ». Ա. Աշոտյան

«Ինտելեկտուալ շարժումը պետք է դառնա մշակույթ». Ա. Աշոտյան
13.04.2015 | 17:56

ՀՀ կրթության և գիտության նախարարությունում այսօր նախարար Արմեն Աշոտյանն ընդունել է «Ամենախելացին» հեռուստանախագծի կիսաեզրափակիչ փուլի մասնակիցներին: Նախագիծն իրագործվում է ՀՀ կրթության և գիտության նախարարության, «Արմենիա Թի-Վի» ընկերության և «Տաշիր» բարեգործական հիմնադրամի միջև կնքված համագործակցության հուշագրի շրջանակում: Ողջունելով միջոցառման մասնակիցներին` Արմեն Աշոտյանը, մասնավորապես, նշել է. «Աշխատանքային շաբաթը մեկնարկում է այս ամենապայծառ ու ջերմ հանդիպմամբ: Խոստովանեմ, որ ուշի ուշով հետևում եմ «Ամենախելացին» խաղին:
Մեծ բավականություն եմ ստանում, երբ տեսնում ձեզ նման երեխաների աչքերի փայլը, հուզմունքը: Հեռուստադիտողին է փոխանցվում յուրաքանչյուրիդ էմոցիան, ձեր հաջողությունը դառնում է մեր հաջողությունը, և այդ բավականությունն ապրում են հազարավոր հեռուստադիտողներ: Անկախ նրանց, ով կդառնա «Ամենախելացին» նախագծի հաղթողը, դուք արդեն մեր հերոսներն ենք` ճանաչված և սիրված: Վստահ եմ` ձեզանից շատերի անունները դեռ կլսենք այլ ասպարեզներում հաջողություններ արձանագրելիս»,-նշել է նախարարը` շնորհակալություն հայտնելով խաղի կազմակերպման գործում նախարարության մյուս գործընկեր կազմակերպություններին: Նախարարը նաև ընդգծել է, որ հաղորդաշարը հաջողված է` բազմաթիվ արձագանքներից դատելով: «Կարևոր փաստ է, որ հաղորդաշարը հարուցել է հետաքրքրություն դեպի ինտելեկտուալ խաղեր: Եթերաշրջանն այնքան հաջողությամբ է ընթանում, որ երկրորդ եթերաշրջանին մասնակցելու համար արդեն աննախադեպ հետաքրքրության ալիք կա: ԿԳՆ-ի կողմից խոստանում եմ, որ խաղն առնվազն մեկ տարի կլինի եթերում, որպեսզի այս ինտելեկտուալ շարժումը դառնա մշակույթ: Երեխաների մոտ պետք է խրախուսել սեր դեպի գիտելիքը: Կարևորը՝ նրանք հավատան, որ իրենց կյանքի ճանապարհը կարող է բացվել գիտելիքով: Նախագծի մասնակիցներն արդեն դարձել են ճանաչելի դեմքեր, որոնց հաջողություներով ուրախանում ենք և փնտրում մեր սեփական երեխաների մեջ այս երեխաների վարակիչ կերպարը: Իրականում մասնակիցները տարբեր մարզերի տարբեր դպրոցների երեխաներ են, և սա փաստում է, որ մեր կրթական համակարգն իր ընդգրկուն բովանդակության մեջ տալիս է որակյալ կրթական հիմք նրանց համար, ովքեր ուզում են սովորել: Մենք իրականում ունենք հազարավոր աշխատասեր և ընդունակ, սակայն դեռ չբացահայտված աշակերտներ»,-նշել է նախարարը` կոչ անելով խիզախել և մասնակցել ներկայումս ընթացող 14-15 տարեկան մասնակիցների հավաքագրման մարզային փուլին:
Հանդիպման մասնակից աշակերտները բազմաթիվ հարցեր են ուղղել նախարարին, որոնք, մասնավորապես, վերաբերել են դասագրքերի բովանդակությանը, 12-ամյա կրթական համակարգին, բարձրագույն կրթության որակին և կրթական համակարգի այլ խնդիրների:

Դիտվել է՝ 1265

Մեկնաբանություններ